ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Հանուն առողջ ապրելակերպի
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հետ այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը ներկայացրեց կազմակերպության գործունեության 25 տարիների ընթացքում իրականացված ծրագրերը։
Նշեց, որ 1988-ի աղետալի երկրաշարժից հետո հումանիտար օգնության նպատակով Հայաստան եկած կազմակերպությունը անցած տարիների ընթացքում լայնածավալ ու բազմազան զարգացման ծրագրեր է իրականացնում։ Սկսելով Գյումրիից, Վորլդ Վիժն Հայաստանն այժմ աշխատում է 6 մարզերի ավելի քան 200 համայնքում` աջակցելով խոցելի խմբում գտնվող ավելի քան 33 հազար երեխաների։
Առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերի քննարկման ժամանակ երկուստեք կարևորվեցին երկրում առողջ ապրելակերպի ներդրմանն ուղղված միջոցառումներն ու առաջիկա ծրագրերը։
«Առողջ ապրելակերպի ներդրումը հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի դրույթներից մեկն է, և առաջիկայում մեծ աշխատանք ենք նախատեսում կատարել։ Կարևորելով գաղափարը` պետությունը 2014-ի բյուջեում այդ նպատակով առաջին անգամ միջոցներ է նախատեսել։ Նախարարության մասնագետներն արդեն մշակել են «Առողջ ապրելակերպի մասին» հայեցակարգը, որում արտացոլված է ծրագրի քաղաքականությունն ու փիլիսոփայությունը։ ՀՀ կառավարության հավանությանն արժանանալուց հետո դրան կհաջորդեն բազմաթիվ օրենսդրական և ենթաօրենսդրական ակտեր։
Այս ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ ենք տանելու թե՛ տեղական ինքնակառավարման մարմինների, թե՛ հասարակական կազմակերպությունների և բոլոր նրանց հետ, ովքեր շահագրգռված են մեր հանրության առողջության պահպանման հարցերով։ Եվ շատ ուրախ եմ, որ Վորլդ Վիժնն այստեղ ևս մեր կողքին է»,- ասաց նախարարը։
Հստակեցվեցին դեկտեմբերի վերջին առողջ ապրելակերպի խթանմանը նվիրված գիտաժողովի համատեղ կազմակերպման մանրամասները։
Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրեց վերջին շրջանում ոլորտում իրականացվող բարեփոխումները։ Խոսելով բժշկական օգնության որակի վերահսկման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին` նախարարը Վորլդ Վիժն Հայաստանի առողջապահական ծրագրերի ղեկավար Նաիրա Ղարախանյանին առաջարկեց ընդգրկվել այդ նպատակով ձևավորվող հանձնաժողովում, ինչն ընդունվեց մեծ պատրաստակամությամբ։
Հանդիպման ժամանակ երկուստեք կարևորվեց հետագա համագործակցությունը։
20.11.2013
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
14.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







